Картинки по запросу թուրքիաՀետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ներկայիս Թուրքիայի Իգդիր և Աղըր նահանգներում: Այս նահանգներից պատգամավորներ ընտրված, ազգությամբ քուրդ, HDP-ի անդամներ Մեհմետ Էմինը և Բերդան Օյթյուրքը դիմել են Թուրքիայի մշակույթի նախարարություն Իգդիրի և Աղըրի տարածքում, հատկապես Արարատ լեռը և հարակից անտառապատ տարածքները, ընդգրկել պետության կողմից հատուկ պահպանվող տարածքների ցուցակում և արգելել որևէ կապիտալ շինարարություն: Պատգամավորները մտադիր են խորհրդարանում հանդես գալ առաջարկով, որ Իգդիրի մի զգալի հատվածը, ինչպես նաև Աղըրից որոշակի հատված, վերցնել պետության պատմամշակույթային արժեքների պաշտպանության խորհդրի վերահսկողության տակ, իսկ Արարատ լեռը և հարակից անտառապատ հատվածը դարձնել արգելոց:
Իմ կարծիքով՝ վերջին ժամանակաշրջանում ադրբեջանցիների և քրդերի համար կռվախնձոր հանդիսացող տարածքները գոնե որպես արգելոց պահելը, և ադրբեջանցիների ձեռքի տակ որպես սեփականություն չանցնելու ժամանակավոր լուծում է սա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել