Картинки по запросу polad bülbüloğluԱռաջարկում եմ լուրջ չընդունել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլուի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու հավանականության մասին լուրը։ Այս պաշտոնը զբաղեցնելու համար արդեն իսկ 9 թեկնածու կա առաջադրված։ Այդ թվում՝ Չինաատանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Իրաքի, Քաթարի և այլ պետությունների ներկայացուցիչներ։ Թե որքանով է Ադրբեջանը մրցունակ այս ցուցակում, թողնում եմ ձեր հայեցողությանը։ Արաբական ու ֆրանկոֆոն երկրները չեմ կարծում՝ քվեարկեն Ադրբեջանի թեկնածուի օգտին։ Նաև վստահ եմ, որ այս օրերին ՄԱԿ-ում գտնվող Նալբանդյանի օրակարգում Բյուլբյուլօղլուի թեկնածությունը վերջնական թաղելու հարցը կա։ Ընտրությունները նախատեսված են ապրիլի 27-ին։ Ուզում եմ հիշեցնել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավար Բոկովան՝ Մեհրիբանի ընկերուհին, ոչ պակաս ադրբեջանամետ է, քան Բյուլբյուլօղլին։ Ի դեպ՝ Հայաստանի նախագահի և ԱԳ նախարարի վերջին շփումներից կարելի է մոտավորապես ենթադրել, թե Հայաստանն ում օգտին է պատրաստվում քվեարկել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել