Dress code (հայ.՝ հագուստի կոդեքս) հասկացությունը աստիճանաբար սկսում է մուտք գործել նաև Հայաստան: Այն սկզբում առաջացել և գործածվել է Մեծ Բրիտանիայում, որտեղից էլ տարածվել է աշխարհով մեկ:
Հայաստանում կան մարդիկ և կազմակերպություններ, ովքեր ունեն իրենց համար սահմանված dress code, որով առաջնորդվում են, բայց մեծ մասը դեռ չգիտի կամ չի էլ ուզում իմանալ դրա մասին: Ժամանակն է հասկանալ, որ յուրաքանչյուր վայր պահանջում է իրեն համապատասխան հագուստ: Հայաստանում արդեն եղել են հատուկ ընտրված հագուստի ոճով որոշ միջոցառումներ, սակայն բացի միջոցառումներից գոյություն ունի նաև աշխատանքային, գրասենյակային dress code, որը Հայաստանում չի գործում: Եթե չկա հատուկ համազգեստ, ուրեմն մենք հագնվում ենք այնպես, ինչպես ուզում ենք և գնում աշխատանքի` հաշվի չառնելով որոշակի կանոններ, որ սահմանում է օֆիսային dress code-ը: Ձեզ ենք ներկայացնում այդ կանոններից մի քանիսը:
Ինչ ՉՊԵՏՔ է հագնել աշխատանքի վայրում
1. սպորտային հագուստ
2. ծնկից բարձր կիսաշրջազգեստ
3. բաց քթով և 5 սմ-ից բարձր կոշիկներ
4. կեդեր, բոթասներ
5. դաջանախշերով և տարբեր գրվածքներով բլուզներ
6. թափանցիկ և լայն լանջաբացվածքով բլուզներ
7. ջինսե տաբատներ
8. կիսատաբատներ
9. մեծ քանակությամբ բիժուտերիա
10. մեծ քանակությամբ օծանելիք
Որպես աշխատանքային հագուստ պետք է կիրառել դասական, էլեգանտ և գործնական ոճերը` կամ առանձին-առանձին, կամ միքսված: Նորաձև և ոճային կլինեք նաև այս հագուստներով` օգտագործելով մի փոքր ճաշակ, երևակայություն և աքսեսուարներ: