Panorama.am-ը գրում է.

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անցած օրերին հետևել է Պոլսի պատրիարքի տեղապահի  ընտրություններին, դրան հետևած զարգացումներին:  Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, նրա գնահատմամբ, իրավական ուժ չունի, հակասահմանադրական է: Նա կասկածներ ունի, որ գրության հեղինակն անձամբ Աթեշյանն է:

Ընտրությունների նշանակությանը, հետևած  զարգացումների պատճառների ու հնարավոր հետևանքների մասին Panorama.am-ը զրուցել է թուրքագետի հետ:

Հարց- Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում:
Պատասխան- Այդ իրադարձությունները կարելի է բաժանել երկու մասի՝ դրական և բացասական: Դրականն այն է, որ ի վերջո երկար տարիներ անց համայնքում հնարավոր եղավ վերագտնել որոշակի միասնականություն և փորձել վերջ տալ Արամ Աթեշյանի կամայականություններին, եկեղեցական կարգի համաձայն, ընտրել տեղապահ: Մանավանդ, որ տեղապահի ընտրությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությունն էր: Ուրախալի է, որ ընտրող հանձնախմբի անդամ  34 հոգևորականների մեծ մասը դեմ արտահայտվեցին Աթեշյանին:
Բացասականն այն է, որ Արամ Աթեշյանը շարունակում է իր խարդավանքները, հոգևորականին ոչ վայել պահվածքով, շարքային ստախոսի ոճով, ընտրությունների արդյունքներին ծանոթանալուց հետո ի հայտ է բերում մի գրություն՝ Ստամբուլի փոխնահանագապետի կողմից, ըստ որի, իբր ընտրություններն անօրինական են: Փորձում է կառչած մնալ աթոռին, պառակտել նահանգը, ապակառուցողական գործունեությունը շարունակել: Որպես հոգևորական, Աթեշյանի համար պետք է կարևոր լինի ոչ թե Ստամբուլի փոխնահանգապետի նամակը, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրահանգ հորդորը տեղապահի ընտրություն անցկացնելու մասին, ինչը և արվել է:

Խնդիրն այն է, եթե այդ նամակը կար, և Աթեշյանն այն ստացել էր ավելի վաղ, պետք է հրապարակեր ոչ թե ընտրություններից րոպեներ անց, այլ ընտրություններից առաջ տեղյակ պահեր հանձնաժողովին, որ ստացել է նման նամակ, որ իրավունք չունեն անցկացնել ընտրություններ: Սա ուղղակի անթույլատրելի է, ողբերգություն է, որ մեր բարձրաստիճան հոգևորականներից մեկը՝ Արամ Աթեշյանն ունի նման պահվածք: Ես հույս ունեմ, որ սկսված գործընթացի դրական միտումները կշարունակվեն, մենք այժմ ունենք լեգիտիմ ընտրված տեղապահ և պետք է որ բոլորը համախմբվեն նրա շուրջ ու պայքարեն:
Ինձ համար ցավալի է, որ տեղապահի ընտրության բերկրանքը հնարավոր չեղավ տարածել, քանի որ անմիջապես հետևեց խառնաշփոթը: Ամենակարևորը պետք է հիշել, որ սա մեր եկեղեցական խնդիրն է, որևէ առնչություն չունի թուրքական իշխանությունների հետ, տեղապահ ընտրելը զուտ հոգևորների գործն է: 34 քահանաներ ու վարդապետներ ընտրել են տեղապահ: Թուրքիայի կարևոր գաղափարախոսությունն այն է, որ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին: Սա ըստ էության նաև աշխարհիկության ոտնահարումն է: Սա Աթեշյանի ու թուրք իշխանավորի համագործակցություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել