Ես չեմ հասկանում, էս երկու օրը ինչ որ մեծ ռաստամանական փարթի՞ են արել ընդդիմադիր գործիչները, թե չէ էս երկու օրը ով ինչ խոսաց, առաջին հարցը, որ ծագեց հասարակության մոտ, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Էս ի՞նչ ա ծխել սա»... Սկզբում Նիկոլը՝ իր ստվերային կառավարությունով, հետո Փոստանջյանը՝ Սերժի անունից գրած բաց նամակով, հիմա էլ Զուրաբյան Լյովիկը...
Մի նայեք այս ՀԱԿմեջ անելու մասնագետն ինչ ա հայտարարել՝ կապված ավագանու ընտրությունների հետ.
«Կոնգրեսը այսօր ամենահզոր քաղաքական ուժն է, եթե խոսքը զուտ գաղափարական և մարդկային ռեսուրսների մասին է: Ես վստահ եմ, որ ցանկացած օրինական ընտրություններում ՀԱԿ-ը կտաներ հաղթանակ` լիներ դա նախագահական, խորհրդարանական, թե Երևանի ավագանու ընտրություններ»։
Ախր, Լյովիկ ջան, հասկանո՞ւմ ես, հանդերձյալ կյանքում՝ կուսակցությունների դժոխքում, դուք անկասկած եթե ամենահզորն էլ չէ, ապա ամենաներկայացվածը կլինեք, բայց մենք հիմա մեռյալների թագավորությունում չենք, մենք ռեալ քաղաքական դաշտում ենք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/256816124455317?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել