Շատերը քննադատում են Զարուհի Փոստանջյանին, ես այս դեպքում նրան չեմ քննադատի, հակառակը՝ ողջունում եմ նրա այս նախաձեռնությունը:
Նամակով Զարուհի Փոստանջյանը ծաղրել է գործող նախագահին, որը հասնում էր: Նամակով Զարուհի Փոստանջյանը ասել է այն, ինչը պարտավոր էր իրականում ասել նամակի իրական հեղինակը:
Ու ես մի բան եմ ասում... Ինչքան էլ Զարուհին քննադատվի և այլն, և այլն, ես էլ, չնայած հաճախ եմ նրան քննադատում, բայց մի բան հստակ է..
Հայաստանի Հանրապետությունում ավելի լավ է մեկ Զարուհի Փոստանջյան, քան վախկոտ Շուշան Պետրոսյաններ:
Ինչո՞ւ վախկոտ, ասեմ, որովհետև սույն պատգամավորը, որը միշտ ասում է, որ հայրենասեր է, վախեցավ մասնակցել ֆեյսբուքյան ասուլիսին ու վերջին պահին հրաժարվեց և հետո հայտարարեց, որ ինքը ամպայման գնալու է Գյումրի և տալու է համերգ, սակայն համերգից էլ հրաժարվեց, որովհետև վախեցավ գնալ Գյումրի:
Մի բան էլ ասեմ, Սերժ Սարգսյանը Շուշան Պետրոսյանով ու Արտաշես Գեղամյաններով մենակ խաչ ա քաշում ինքն իրա ու իրա հեղինակության վրա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն օգուտներ է ստանում՝ Զարուհի Փոստանջյանի նման պատգամավորներին իր մոտ պահելով....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել