Հայ-ռուսական հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են բոլոր ոլորտներում. այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցով կատարած այցից մանրամասներ, դրա արդյունքները, որտեղ տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ:
«Մենք արձանագրում ենք, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղություններով, կա մեծ ներուժ շարունակելու այդ հարաբերությունները՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: Տարածաշրջանային զարգացումների հետ կապված կա փոխըմբռնում: Դուք տեսաք, որ երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ անթույլատրելի էր համարվում խնդրի ռազմակարական լուծումը: Բնականաբար, ևս մեկ անգամ ՌԴ և ՀՀ նախագահների կողմից շեշտվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասաց Շարմազանովը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/16/sharmazanov/2310850
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



