Artsakhpress-ը գրում է.
 Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո պարտված կողմ արք. Արամ Աթեշյանի քայլին է անդրադարձել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։
 Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանը հայտարարել է, թե Արամ Սրբազանը փոխպատրիարքի պաշտոնում Թուրքիայի հանրապետության հարկադիր կատարողի գործառույթներ է իրականցնում պատրիարքարանում։  «Նրա արած քայլը հեղաշրջում էր։ Մենք այն չենք ընդունում։ Տեղապահ է ընտրվել ու մի կողմը պարտվել է։ Բոլորս պետք է շնորհավորենք հաղթած թեկնածուին ու արագացնենք պատրիարքի ընտրությունների աշխատանքները»,–ասել է Կարո Փայլանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել