Artsakhpress-ը գրում է.
Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո պարտված կողմ արք. Արամ Աթեշյանի քայլին է անդրադարձել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանը հայտարարել է, թե Արամ Սրբազանը փոխպատրիարքի պաշտոնում Թուրքիայի հանրապետության հարկադիր կատարողի գործառույթներ է իրականցնում պատրիարքարանում։ «Նրա արած քայլը հեղաշրջում էր։ Մենք այն չենք ընդունում։ Տեղապահ է ընտրվել ու մի կողմը պարտվել է։ Բոլորս պետք է շնորհավորենք հաղթած թեկնածուին ու արագացնենք պատրիարքի ընտրությունների աշխատանքները»,–ասել է Կարո Փայլանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։