«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կազմակերպվել էր քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ, ով ներկայացրեց Եվրոպական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված գործերի շուրջ վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 8-ին տեղի էր ունեցել «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ քննարկումը։ Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել էին 2015թ․-ի հունիսին։
Գևորգ Կոստանյանն ասաց, որ հարցը մտել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի դաշտ 2015 թվականին, սակայն ոչ Հայաստանին, ոչ Ադերբեջանին ձեռնտու չէր, որպեսզի հարցն արագ լուծվեր:
«Մենք ասում էինք, որ փախստականների հարցը Մինսկի խմբի ձևաչափի հարց է, երբ որ նախարարների կոմիտեն կամ որևէ այլ մարմին մտնի այս պրոցեսի մեջ, դիսբալանս է առաջանալու, ինչը վտանգ էր բանակցային գործընթացի համար: Իսկ Նախարարների կոմիտեն հետևյալ մոտեցումն ուներ՝ դասական իմաստով մարդու իրավունքի հարց է, քաղաքականության հետ կապ չունի, հետևաբար քննարկելու են: 2016-ին նոյեմբերին Ադրբեջանը մեզ համար անսպասելիորեն պնդեց, որ հարցը մտնի օրակարգ: Արդյունքում երկու հարցն էլ մտավ օրակարգ, քննարկվեց մարտի 7-9-ի նստաշրջանի ընթացքում»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/news/2017/03/16/%D4%BF%D5%B8%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A5%D6%80/1745567
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



