Տնտեսությունը խթանող գործընթացների մեջ պետությունը կիրառում է ընկերություններին աջակցող տարբեր մեխանիզմներ: Դրանցից մեկը հարկային պարտավորությունների հետաձգումն է:
Գործադիր մարմնի որոշման համաձայն՝ «Դարդան» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները լրացուցիչ գրավով ապահովելու դեպքում վերջիններիս կթույլատրվի հետաձգել ընկերության պարտավորությունների մարումը մինչև 2021 թվականը:
Նմանատիպ «ամնիստիա»-ները կարող են լրացուցիչ վստահություն հաղորդել ընկերություններին: Դրանից բիզնես ոլորտի ուղղակի ռիսկերը չեն նվազում, սակայն ներդրողները կարող են հուսալ, որ պետությունը ձեռք կմեկնի իրենց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել