168.am-ը գրում է.

Իսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմինները:

Նրանց տեղեկատվության համաձայն, խոսքը քրեական խմբավորման մասին է, որի անդամները կասկածվում են ամբողջ աշխարհում բնակարանային բազմաթիվ կողոպուտների մեջ: Գործողության ընթացքում նաեւ անցկացվել են ավելի քան տասը խուզարկություններ:

Նշվում է, որ ազգային ոստիկանության աշխատակիցներն առգրավել են, մասնավորապես, շուրջ 600 ոսկերչական զարդեր, 13 հազար եվրո եւ փաստաթղթեր: Իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ հաջողվել է բացահայտել շուրջ 40 հանցագործություն, որոնք կատարվել են Մադրիդի եւ Մուրսիայի ինքնավար հանրակցություններում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել