ԿԳ նախարարը պատրաստ է զոհել իր պաշտոնը` հանուն գործադիր իշխանության արդյունավետության բարձրացման
ՀՀ կրթության և գիտության նախարար

Երևի նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ ներքաղաքական զարգացումներին չէի անդրադառնում: 

Պատճառը շատ ակնհայտ էր: 

Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես՝ թե՛ որպես բժիշկ, թե՛ որպես քաղաքական գործիչ, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իր քաղաքական հայտարարությունները: 

Քաղցած և ստրես տանող մարդը չի կարող ադեկվատ ընկալել շրջակա միջավայրը, ունակ չէ լիարժեք վերլուծությունների և համարժեք քայլերի: Նա կորցնում է մարդկանց առաջնորդելու համար անհրաժեշտ կենսաբանական հիմքերը: 

Սա արդեն քաղաքականություն չէ, սա մարդու ֆիզիոլագիա է: 

Սակայն Զարուհի Փոստանջյանի այսօրվա պահվածքը ԱԺ-ում և Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆուն ուղղված «նամակը» մերկացրին մի նոր խնդիր: 

Պարզվում է, որ ոչ ադեկվատ կարող են լինել ոչ միայն «քաղցած», այլ նաև «կանոնավոր սնվող» ժառանգականները: 

Մարդկային ֆանտազիաների մասին բազում գրքեր են գրված, լուրջ ուսումնասիրություններ կան արված: 

Սակայն ֆանտազիայի այս տեսակը նոր մարտահրավեր է համաշխարհային հոգեվերլուծաբանների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել