1992 թվականից դիվանագիտական հարաբերություն հաստատելուց ի վեր Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը հաստատուն կերպով զարգացել է` ներառելով նոր ոլորտներ: Ներկա պահին երկու երկրների միջև էականորեն ակտիվացել է համագործակցությունը մշակութային, գիտակրթական և առևտրատնտեսական ոլորտներում: Չինաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և երկրորդ խոշոր առևտրային գործընկերը Ռուսաստանից հետո:
Նախորդ տարվա ցուցանիշների համաձայն՝ երկու կողմերի միջև ապրանքաշրջանառությունը կազմել Է մոտ 408 մլն դոլար: Հայաստանում գրանցված է չինական կապիտալի մասնակցությամբ 23 ձեռնարկություն: Երկու կողմերի համագործակցության արդյունքում Հայաստանը այս տարի Չինաստանից անհատույց ստանալու է 200 շտապօգնության մեքենա և ռեանիմոբիլ: Ներկայումս ընթացքի մեջ է հայ-չինական համատեղ պղնձաձուլական գործարանի հիմնադրման բանակցությունը: