Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամին ռուսական կողմը 50 միլիոն դոլար կտրամադրի. Սուրեն ԿարայանAysor.am-ը գրում է.

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր էին ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։

«Առաջին փուլում առնվազն 50 միլիոն դոլար իրենց կողմից կտրամադրվի և համարժեք գումարներ նաև մեր կողմից», - պատասխանելով հարցին՝ որքա՞ն է հիմնադրամի կապիտալը՝ կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նրա խոսքով՝ այդ գումարներն անընդհատ, կախված ներդրումային ծրագրից, կարող են ավելանալ։

Հարցին՝ ի՞նչ տեղեկությունենր կան Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնած ռուս գործարարներց, ովքեր ներդրումներ էին խոստացել անել Հայաստանում, ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը հորդորեց մի փոքր էլ սպասել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել