ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

18 մարտի 2013թ., Երեւան:

Սիրելի´ Րաֆֆի,
Փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ և սխալ որոշումը քաղաքականության մեջ և առօրյա կյանքում:
Կա հին սոկրատյան սկզբունք՝ «Ավելի լավ է անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն»:
Ես հասկացել եմ՝ մենք պարտվել ենք, երբ բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ: 
Իրականում ես բարու եւ չարի մասին մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ բարոյականության հետ: 
Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝ անտեսելով անհրաժեշտ համերաշխության սկզբունքի հարգումը:
Ամեն օր հետևում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ՝ ինչպես ես կրում անարդարությունը: 
Տեսնում և զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են, և դու էլ ես սիրում:
Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը:
Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես և հավաքական:
Սերելի´ Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական և միասնական հաղթանակը: 
Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին և օրակարգը:
Անկեղծ և անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլևս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զնդանում, ես չեմ ցանկանում խուսափել պատասխանատվությունից:
Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ ներում շնորհել ինձ և բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել