Картинки по запросу ընտրություններ«Միջավա՞յրն է մեզ ձևավորում, թե՞ մենք՝ միջավայրը» կամ «Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի» ( Գյոթե)

Ցանկացած զարգացած հասարակության, պետության քաղաքական համակարգի գոյության կամ նրա փոփոխության պարտադիր էլեմենտներից է հանրային ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ համակարգի այս կամ այն կոմպոնենտին։ Աջակցությունը յուրօրինակ էներգիա է, որի դրսևորման երկու տարբերակ գոյություն ունի․
1․ գործողություն, որն ուղղված է համակարգի այս կամ այն տարրի նպատակների, շահերի բավարարմանը (օր․՝ մասնակցություն ընտրություններին)
2․ կողմնորոշում, վերաբերմունք համակարգի նկատմամբ, որը թեև արարք չէ, բայց պատրաստակամություն է, որը և կարող է վերածվել որևէ ուժի օգտին գործողության (օր․՝ հավատարմություն որևէ կուսակցության գաղափարական կրեդոյին)։
Պետականության կայացվածության ցածր աստիճանում համակարգին հանրային աջակցության դրսևորումները այլ տրամաբանություն ունեն։ Հեղափոխությունը նման պայմաններում աջակցության ձև է, որը արտահայտվում է թե՛ կողմնորոշումներում, թե՛ գործողություններում։
Որպես հասարակության քաղաքական հասունության վկայություն՝ պետք է առանձնացնել իրարամերժ շահերի կարգավորման, պահանջների բավարարման պրոցեսում կոլեկտիվ ինքնության պահպանման անհրաժեշտությունը, վարքագծի հաստատված կանոններին հավատարմությունը։ Այս պայմաններում սահմանադրական իրավունքների կարևորումը և ընտրական պրոցեսներին մասնակցության միջոցով իրադրության փոփոխությունը դառնում են հնարավոր և առարկայական։ «Ազատ, արդար և թափանցիկ» ընտրություններ կազմակերպելը և իրականացնելը թե՛ հասարակության և թե՛ իշխանության պարտականությունն է, որի գիտակցումը կարևոր է բոլորի համար։ Հասարակությունը և իշխանությունը փոխազդող երևույթներ են, իսկ ընտրական իրավունքը ազդեցության օրինական, իրավական մեխանիզմ է։
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԱՇԱՌՔԻ ԴԻՄԱՑ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ․․․ ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ Է․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել