Հետընտրական պայքարը գնալով ավելի է հագենում շոուին հատուկ տարրերով, իսկ դրա լավագույն արտիստներից մեկն անկասկած Զարուհի Փոստանջյանն է։ ԱԺ այսօրվա նիստի ժամանակ Փոստանջյանը սկսել է ընթերցել Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված բաց նամակ, ինչից հետո նրա խոսափողը անջատել են՝ Հովիկ Աբրահամյանի հրահանգով։ Այնուհետև Փոստանջյանը կրկին ձայն է խնդրել և կրկին սկսել է ընթերցել բաց նամակը և շարունակել է անել դա, երբ խոսափողը կրկին անջատվել է։
Այս փաստից նեղսրտել է ՀՀԿ-ական մեկ այլ շոումեն՝ Մանվել Բադեյանը, ով խնդրել է Հովիկ Աբրահամյանին ապահովել աշխատանքային մթնոլորտը և այնպես անել, որ Փոստանջյանին դուրս բերեն դահլիճից, այլապես ինքը դուրս կգա, բայց այդպես էլ դուրս չի եկել, մինչև Փոստանջյանը չի ավարտել նամակը կարդալն ու չի լռել։
Հիմա միանգամից երկու հռետորական հարց է ծագում.
1. Ո՞րն է Րաֆֆուն բաց նամակներ գրելու ու ԱԺ-ում այն կարդալու իմաստը... Ասենք իրոք չեմ հասկանում հարթակի նման ընտրությունը Փոստանջյանի կողմից։
2. Էդ Բադեյանը ե՞րբ դարձավ տենց աշխատանքի նվիրյալ, ում պատգամավորական տքնանքին խանգարում էր Փոստանջյանի ձայնը։
Մի խոսքով, դերասանություն և վերջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/281133692020402
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել