Մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաքում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհուրդը հաստատեց Հայաստանի ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը:
Այդ կառույցի նպատակն է պահպանել հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունը:
Այսպիսով՝ Հայաստանը դարձավ 52-րդ երկիրը, որը ներդնում է ԱՃԹՆ-ի ստանդարտը:
Անդամակցության շնորհիվ հսկայական ծավալի տեղեկատվությունը հասանելի կդառնա բոլոր շահառուների համար, ինչը խթան կհանդիսանա հանրության և ներդրողների վստահության բարձրացման համար:
Հետաքրքիր է, որ Հայաստանի անդամակցության օրերին կասեցվել է Ադրբեջանի մասնակցությունը ԱՃԹՆ-ին, որը միացել էր կառույցին դեռևս 2003 թվականին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=187789358381012&id=100014498460492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել