Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝ կարելի է փաստել, որ 2017 թվականի փետրվարին հունվարի համեմատ հագուստի և կոշիկի գները նվազել են 3,9 տոկոսով:
Միայն հագուստի գները փետրվարին հունվարի համեմատ
նվազել են 3,8 տոկոսով: Հագուստի պատրաստման համար գործվածքների գները նվազել են 0,7 տոկոսով:
Առանձին ուսումնասիրելով տղամարդկանց և կանանց հագուստի գները՝ կարող ենք նշել, որ նվազեցումը եղել է համապատասխանաբար՝ 4,6 և 3,5 տոկոսով: Գնանկում է արձանագրվել նաև նորածինների և երեխաների հագուստի շուկայում, որտեղ դրական ցուցանիշը կազմել է 2,6
տոկոս:
Ինչ վերաբերում է կոշիկների գներին, ապա տղամարդկանց, կանանց և երեխաների կոշիկների շուկայում գնանկումը կազմել է համապատասխանաբար՝ 5.3, 4.3, և 2,2 տոկոս: Ընդանուր գնանկումը այս շուկայում կազմել է 4,2 տոկոս: