Բարի լույս, բարեկամներ, ձեզ եմ ներկայացնում այսօրվա առակը:
Մի մարդ պատի մեջ ոսկեդրամներով խոշոր գումար էր թաքցրել: Նա ամեն օր գնում էր հսկելու, որպեսզի իր գանձը չգողանան: Երկար տարիներ շարունակ նա այդպես էր վարվում:
Մի անգամ դա նկատեցին բանվորները, և, հարմար պահ որսալով, դրամը գողացան: Մարդը, իր դրամը չգտնելով, խոր տխրության մեջ ընկավ: Այդ պահին մի ծերունի մոտեցավ նրան: Իմանալով, թե ինչ է պատահել, նա գետնից մի աղյուս վերցրեց ու մեկնեց մարդուն.
- Ահա՛ քեզ մի աղյուս: Փաթաթի՛ր սա փայլուն թղթի մեջ և պահի՛ր պատի մեջ: Դա նույն բանը կլինի, որովհետև դու դրամը չէիր ծախսում: Այդ դեպքում ի՞նչ տարբերություն, թե դու ինչ ես պահում պատի մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatsarkavag/posts/459134927488316
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել