Արդյունքում, ծախսերի բեռն ընկնում էր օլիգարխ թևի վրա, ու օրինակ՝ Լֆիկը տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ գումար է հատկացնում, քան Կարեն Բոցավառը։ Այս ընտրություններին նույն կարգավիճակում է Միհրան Պողոսյանը, բայց խնդիրն այն է, որ այս ընտրարշավը սովորական չէ։ Պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ամենայն լրջությամբ է տրամադրված իր ռեբրենդինգի հարցում ու այդ ռեբրենդինգի դրական էֆեկտները արդեն զգացնել են տալիս։ Եթե չլինեն էական շեղումներ ու խոչընդոտներ, ՀՀԿ-ն ռեալ հնարավորություն ունի առանց լուրջ կեղծարարություններ անելու ամենամեծ տոկոսը հավաքելու, որը, սակայն, չի գերազանցի 50 տոկոսի շեմը։ Դրան նպաստում են Կարեն Կարապետյանի գործոնը, առաջին տասնյակի դեմքերի մեծ մասի որակը, ճիշտ քարոզարշավը և, ինչո՞ւ ոչ, հակառակորդների բացարձակ տափակ ռազմավարությունը։
Սակայն գնալով ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ի նոր կուրսին հայտնվել է խոչընդոտ, որը գնալով ավելի ու ավելի լրջանում է։ ՀՀԿ-ի նոր կերպարի դյուրամարսությունը իսպառ հարամվում է, ու դա առավելապես Միհրան Պողոսյանի գործոնի շնորհիվ։ Ու սույն պարոնը հաջողացրել է այնպես անել, որ իր նկատմամբ հակակրանքը հասել է տիեզերական մասշտաբների ու գրեթե ամբողջովին պրոյեկտվում է այն կուսակցության վրա, որն այն ներկայացնում է, այն աստիճան, որ նույնիսկ կուսակիցներն են արդեն հրապարակայնորեն քննադատում ու իրենց տհաճությունը ցուցադրում։
Իհարկե, Միհրանը կլորիկ գումար է մուծվել «օբշչակ» ու էլ ավելի կլորիկ գումար էլ տրամադրելու է ռեյթինգայինով անցնելու համար, բայց ողջ խնդիրն այն է, որ եթե այսպես շարունակվի, ապա Քեթրինի Միհրանի ողջ կարողությունը չի բավականացնի, որպեսզի չեզոքացնի այն վնասը, որ պատճառում է ՀՀԿ-ին՝ այս ընտրությունների համատեքստում։ Եվ այս ամենը չեն կարող չհասկանալ Հանրապետականում։ Ողջ հարցն այն է, թե այնուամենայնիվ, ի՞նչ կորոշեն․ որ գետանցման ժամանակ Միհրաններին ձիերին չե՞ն փոխում, թե՞, որ այնուամեանյնիվ, փողը ավելի կարևոր չէ, երբ բերում է ավելի թանկարժեք կապիտալի կորուստի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել