Yerkir.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին` հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար. հայտնում է Интерфакс-ը:
«Մենք խոսել ենք ԼՂ հակամարտության մասին և նշել, որ առկա ստատուս քվոն անընդունելի է: Վտանգները կան, մենք համոզվեցինք դրանում անցյալ տարվա ապրիլին, երբ տեղի ունեցավ միջադեպը»,-ասել է Օլանդը Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ցանկանում ենք բանակցությունների վերսկսում: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ` ցանակնում ենք, որ մյուս համանախագահները` ԱՄՆ-ն և Ռուսաստանը իրենց ներդումն ունենան այդ գործընթացում»,-ասել է նա:
Ալիևն, իր հերթին, նշել է, որ Ֆրանսիան որպես համանախագահ երկիր ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման համար:
«Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը: Մասնավորապես ցանկանում եմ նշել ՀՀ նախագահի հետ հանդիպումը, որը կայացել է Ելիսեյան պալատում 2014 –ի վերջին: Դա շատ կառուցողական և դրական հանդիպում էր: Ցավոք, այդ հանդիպումից հետո բանակցային գործընթացում լճացում է նկատվում»,-ասել է Ալիևը:



