168.am-ը գրում է.«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չափազանց համեստ հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ։ Ըստ այդմ՝ նա չունի որևէ անշարժ կամ շարժական գույք, 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իր, ինչպես նաև չունի որևէ արժեթուղթ կամ ներդրում։
Օհանյանի բանկային հաշվեհամարին առկա է միայն 18.5 մլն դրամ, իսկ եկամուտները գոյացել են միայն Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձից՝ տարեկան 4 713 944 դրամ, և կենսաթոշակից՝ 5 531 736 դրամ։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/03/14/767052.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



