Բնական ըմպելիք, որն օգտագործվում է շատ անառողջ վիճակների կարգավորման համար և հիմնված է կիտրոնի և չիա սերմերի վրա:

Այս հզոր ըմպելիքն օգնում է կանխարգելել գրիպը, մարքել օրգանիզմը և կանխել ճարպի կուտակումը:

Կիտրոնը և չիա (Եղեսպակ) սերմերը խմում են կուտակված ճարպն այրելու համար:

Այս բաղադրիչներն ինքնին շատ օգտակար են:

Սակայն դրանք միավորելու դեպքում արդյունքը զարմանալի է:

Բաղադրիչները՝

  • 1 կիտրոնի հութ
  • Չիա սերմեր՝ 1 ճ/գ
  • Մեղր՝ 1 ճ/գ
  • Ջուր՝ 1.5 բաժակ

Պատրաստումը և օգտագործումը՝

1. Նախ չիա սերմերը պետք է թրջեք առնվազն 1 ժամով:

2. Երբ դրանք ջուր կլանեն, գելի հատիկների տեսք կունենան դրանց մեջ պարունակվող մանրաթելի պատճառով:

3. Քամեք դրանք և խառնեք վերը նշված քանակի ջրին և կիտրոնի հյութին:

4. Բոլոր բաղադրիչները բլենդերով լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստացվի:

5. Այս համեղ հյութը պետք է օգտագործել ամեն օր առավոտյան:

Դա կարագացնի ձեր նյութափոխանակությունը, և արագ կնիհարեք:

Image result

Կիտրոնի առավելությունները քաշի նվազեցման համար՝

  • Վերացնում է ճարպն արյան միջից:
  • Դա բնական մաքրող միջոց է, որն օգնում է հեռացնել տոքսինները:
  • Դրա ալկալային կազմը բերում է ստամոքսահյութի արտադրության ավելացման, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ մարսել ուտելիքը։
  • Այն շատ քիչ կալորիաներ է ապահովում։
  • Օգնում է պայքարել որովայնի փքվածության դեմ։
  • Ունի լուծվող մանրաթել՝ պեկտին, որը գործում է որպես կլանող նյութ աղիներում, ինչն օգնում է քաղց չզգալ:

Chia seeds as a vegan egg replacement | WanderingSpice.com

Չիա սերմերի առավելությունները նիհարելու համար՝

  • Արագացնում է նյութափոխանակությունը՝ հնարավորություն տալով այրել որովայնի և իրանի հատվածի ճարպը։
  • Պարունակում է շատ կալցիում, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ յուրացնել օգտագործվող ճարպերը։
  • Երկարաձգում է հագեցածության զգացումը և արագ մեղմացնում է տագնապը, ինչը շատ օգտակար է չափից շատ ուտելուց խուսափելու համար։
  • Նվազեցնում է որովայնի փքվածությունը։
  • Բջջանյութի մեծ պարունակությունը կարող է կարգավորել աղիների աշխատանքը և արդյունավետորեն հանել տոքսինները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել