Image result for Սննդամթերքի գներԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանում 2017 թվականի փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի գների ինդեքսը նվազել է 1,2 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է կաթնամթերքի, պանրի, ձվի, մրգերի և բանջարեղենի ապրանքախմբերի գների նվազմամբ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները փետրվարին հունվարի համեմատ մնացել են անփոփոխ: Մսի գներն ավելացել են 0,1 տոկոսով:

Փետրվարին հունվարի համեմատ 1,4 տոկոսով ավելացել են ձկան և ծովամթերքի գները: Կաթնամթերքի, պանրի ու ձվի շուկայում գրանցվել է գների 0,6 տոկոս անկում: Փետրվարին հունվարի համեմատ յուղերի և ճարպերի գնաճը կազմել է 0,5 տոկոս: Մրգերի ապրանքախմբում այս տարվա փետրվարին հունվարի նկատմամբ գրանցվել է 1,3 տոկոս գնանկում:

Զգալի էժանացել է նաև բանջարեղենը` նվազելով 5,6 տոկոսով: Շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի և շաքարային հրուշակեղենի գներն փետրվարին հունվարի համեմատ ավելացել են 0,4 տոկոսով: Ուրիշ խմբավորումներում չներառված սննդամթերքի գները նվազել են 0,4 տոկոսով: Սննդամթերքի ապրանքախմբում փետրվարին հունվարի համեմատ 4,7 տոկոսով ավելացել է կարտոֆիլի գինը, իսկ 2,7 տոկոսով նվազել է հավկիթի գինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել