Տնտեսության զարգացման համար պետությունը փորձում է ավելացնել դեպի Հայաստան հոսող ֆինանսական միջոցները:
Բացի արտասահմանյան ներդրողներից` հարկավոր է նաև առավելագույնս օգտագործել տեղական ռեսուրսները: Որպես այդպիսին պետք է առանձնացնել կենսաթոշակային ֆոնդերը:
Գործադիր մարմինը մտադիր է պայմաններ ստեղծել, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող գումարները ոչ միայն արդյունավետ կառավարվեն և ապահովեն երաշխավորված վերադարձ մասնակիցների համար, այլև ծառայեն երկրի տնտեսության զարգացմանը։
Ներկայումս ֆոնդում առկա է շուրջ 120-130 մլն դոլար, որը տարեցտարի ավելանալու է։ Սառեցված գումարները «հալեցնելու» նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել կապիտալի շուկան:
Պետք է արձանագրել, որ ներկայումս կապիտալի որոշակի հատվածը ներգրաված է տնտեսության մեջ, սակայն դրա արդյունավետությունը այդքան էլ բարձր չէ և ընդանուր ֆոնդի մեջ կազմում է չնչին տոկոս: