Այսօր արդեն նկատելի է, որ ժառանգական կամ մերձժառանգական տարրերը փորձում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել Ազատության հրապարակից՝ գիտակցելով հանդերձ, որ անհավանական մոտեցումներ են առաջ քաշում: Եվ քանի որ բոլորին պարզ է (ավելի ճիշտ՝ սկզբից ևեթ), որ ընթացող գործընթացները դատապարտված են անհաջողության, և պետք է այդ բոլոր անհաջողությունները հասցեատեր ունենան, և իրենց հաշվարկներով այդ մեկ մարդը կլինի Նիկոլ Փաշինյանը: Ասել է թե՝ հող են նախապատրաստում մեղքերը իրենց վրայից հեռացնելով՝ Նիկոլին քավության նոխազ դարձնել...
Բա գիտեք ի՞նչ, մենք հեղափոխություն էինք անում՝ Նիկոլը եկավ ու վարի տվեց:
Հ.Գ. Ինչքան էլ այսօր իմ ու Նիկոլի քաղաքական պատկերացումները ծայրահեղ տարբեր լինեն, ինչքան էլ Նիկոլը մոլորության մեջ լինի, հարթակում գտնվող յուրաքանչյուր անձից և՛ իր անցած ճանապարհով, և՛ իր քաղաքան խարիզմայով 100 գլուխ բարձր է կանգնած:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/425802534179479
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել