««ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ՝ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառք ձևը։ Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են։ Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները և հողատարածքները, օրինականացվում են մինչեւ օրս անօրինական համարվող կրպակները։ Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որն ԱԺ ամբողջ հինգերորդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում։ Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Մարինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվող նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարության է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։