ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 1,831.2 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 2.9 անգամ։ 2016թ-ի հունվարին արտադրվել է 637 հազար լիտր կոնյակ:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 339.3 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37%-ով: Հունվարին Հայաստանում արտադրվել է նաև 39 տոկոսով ավելի գինի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այսպես՝ արտադրվել է 344.6 հազար լիտր գինի` 2016թ-ի 247.9 հազար լիտրի փոխարեն:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվարին Հայաստանում արտադրվել է 31.8 հազար լիտր շամպայն գինի` 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26,2%-ով:
Նշված ժամանակահատվածում գարեջրի արտադրության ծավալներն ավելացել են 9.6%-ով: Եթե 2016թ-ի հունվարն արտադրվել է 448.8 հազար լիտր գարեջուր, ապա 2017թ-ին` 491.9 լիտր գարեջուր: ԱՎԾ-ի տվյալներով` Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2017-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39%-ով` կազմելով 3 910.1 հազար լիտր: