Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Նիդերլանդների դեսպանին արգելվում է մուտք գործել երկիր: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես նաև Թուրքիան չեղարկել է բարձր մակարդակով հանդիպումները Նիդերլանդների հետ, ինչի մասին տեղեկացրել է CNN Turk-ը:
Ավելի վաղ ասվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Նիդերլանդներին դիվանագիտական պատժամիջոցներով և հայտարարել է, որ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Անկարայի նախարարների ելույթների արգելման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



