Tert.am-ը գրում է.
 Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և ՀՀ-ն ցանկանում է այդ կապերն էլ ավելի ամրապնդել: Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
 Պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանը կարո՞ղ է նպաստել Արևմուտքի և ՌԴ-ի միջև հարաբերությունների վերականգնմանը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առաջնորդվում է իրատեսությամբ.

 «Մենք փոքր երկիր ենք, ուստի մեր դերը երբեք չենք գերագնահատում: Եվ ասել, որ մենք կարող ենք լինել կապող օղակ Արևմուտքի և ՌԴ միջև չափազանցություն է: Եվ սրանով հանդերձ մենք մշտապես աշխատում ենք, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջացնենք Արևմուտքի և ՌԴ միջև, որովհետև մեր համոզումն է, որ հակասություններից օգուտ քաղելը շատ վտանգավոր երևույթ է: Եվ փոքր երկրների համար շատ պարագաներում կարող է լինել ճակատագրական: Ելնելով սրանից, մենք մշտապես մեզ բարենպաստ ենք զգում, երբ որ ՆԱՏՕ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները լարված չեն, դա մեզ համար ամենաընդունելի  վիճակն է»,- ասել է ՀՀ Նախագահը:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է: «Մենք մեր քաղաքականության մեջ հակասություն չենք տեսնում: Ընդհակառակը մեր խորին համոզմամբ, սա քաղաքականություն է, որ փոխլրացնում է»,- նկատել է Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել