Yerkir.am-ը գրում է. Այսօր Ավան վարչական շրջանի բնակիչների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին ՀՀԿ թեկնածուները և վարչապետ Կարեն Կարապետյանը:
Բնակիչներից մեկը հարց ուղղեց նրան. «Ուզում եմ հարց տալ ձեր ոճով. «Ե՞րբ ենք լավ ապրելու»»: «Դե՛, եթե իմ ոճով, ուրեմն պետք է նաև պատասխանեք նույն հարցին»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը` հավելելով. «Չի լինելու մի պահ, երբ մենք մեր առջև նոր հորիզոն դնենք կամ բավարարվենք ամեն ինչով: Մեր կատարած փոփոխությունները պետք է մաքսիմալ համարժեք լինեն մեր հնարավորություններին: Մենք պետք է հավատանք, որ կարող ենք լավ երկիր կառուցել: Մենք ինքներս մեզ պետք է թասիբի գցենք, որ ինչու՞ ուրիշները կարող են, իսկ մենք` ոչ»:

Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/125658.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել