Panorama.am-ը գրում է.
 «Մենք ներկայացրել ենք բավականին համալիր ծրագիր: Ընդհանրապես, խոշոր առումով ծրագիրը չորս հարցի պետք է պատասխանի՝ որտե՞ղ ենք մենք և ի՞նչ պրոբլեմներ, հիվանդություններ ունենք, ո՞ւր ենք ուզում հասնել, ո՞րն է մեր կետը, ի՞նչ պետք է անել դրա համար, ո՞վ և ումո՞վ ենք դա անելու»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Ավան թաղամասի բնակչության հետ  մշակույթի տանը կայացած  հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
 Նա նշեց, որ իրենց թիմի համոզմամբ, իրենց կուսակցության ծրագիրը տալիս է այդ հարցերի պատասխանը. «Իրականում ծրագիրը բավականին հավակնոտ է, միաժամանակ իրատեսական: Քննարկման ժամանակ հստակ և պատասխանատու ենք մոտեցել այդ հարցին՝  այնպիսի բան հայտարարել, որի տակից կարող ենք դուրս գալ և որի պատասխանը կարող ենք տալ»:
Կ. Կարապետյանի խոսքով, ծրագիրը վերաբերում է բոլոր ոլորտներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել