Tert.am-ը ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից առանձնացրել է Արցախին վերաբերող դրույթները:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում «Արցախի Հանրապետության առաջանցիկ զարգացումը» վերտառմամբ հատվածում նշված է. «Մեր նպատակն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Այս սկզբունքից մենք երբեք չենք հրաժարվելու:
Մեր մոտեցումը հստակ է. մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Միևնույն ժամանակ, անընդհատ և մշտապես կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի հակառակ կողմի մտքով երբևէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին խնդրի լուծման որևէ այլ ճանապարհ կա: Սա է մեր մոտեցումը:
Շարունակելու ենք աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/13/artsakh-republic/2307035
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



