ԿԲ-ի ներկայացրած տվյալներից տեղեկանում ենք, որ մարտի վեցից տասն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 61,924,159 դոլար 485,53 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 70,498,633 դոլար 487,18 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,360,952 եվրո 511,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 8,828,060 եվրո 515,94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Նշենք նաև, որ բանկերի կողմից արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 710,511,000 ՌԴ ռուբլի 8,26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 394,787,876 ՌԴ ռուբլի 8,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Փետրվարի 27-ից մարտի 05-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 88.2 մլն ԱՄՆ դոլար: