«Ռոսիա-24» հեռուստաալիքը «Շաբաթվա լուրերը» հաղորդման շրջանակում ծավալուն ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին, որի ընթացքում անդրադարձել է գիտական, տեխնոլոգիական զարգացումներին, ձեռքբերումներին:

Հաղորդումը եթեր է հեռարձակվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ այցին ընդառաջ: «Հայաստանի տնտեսության յուրահատկությունն այն է, որ երկիրը, զրկված լինելով դեպի ծով ելքից, բնական ռեսուրսներից, կարող է ապավինել միայն սեփական մտավոր ներուժի վրա»,- ասվում է ռեպորտաժում:

Ռեպորտաժի շրջանակներում լրագրողն այցելել է Մատենադարան, Բյուրականի աստղադիտարան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաներում Հայաստանի ձեռքբերումները:

Հայաստանի մասին հատվածը կարող եք դիտել 1:16:53 րոպեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել