Panarmenian.net-ը գրում է.
Դանիայի վարչապետ Լարս Լյոկկե Ռասմուսենն առաջարկել է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Դանիա Թուրքիայի և Նիդերլանդների միջև տարաձայնությունների պատճառով: Յըլդըրըմի այցը պետք է տեղի ունենար մարտին:
«Նորմալ հանգամանքներում հաճելի կլիներ ընդունել Թուրքիայի վարչապետին, որի հետ ես բաց ու կառուցողական հանդիպում եմ ունեցել Անկարայում 2016-ի դեկտեմբերի 10-ին: Սակայն Հոլանդիայի դեմ Թուրքիայի վերջին հայտարարություններից հետո հանդիպման հարցը չի կարող քննարկվել առանց դա հաշվի առնելու: Ուստի ես առաջարկել եմ իմ թուրք պաշտոնակցին հետաձգել հանդիպումը»,-ասել է Ռասմուսենը:
Նա նաև նշել է, որ վերջին զարգացումները Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ ճնշումների առումով մտահոգում են Դանիային: Սակայն, ինչպես կարծում են Կոպենհագենում, այդ փաստն ինքնին խոչընդոտ չէ հանդիպման համար, քանի որ դա կարող էր առիթ տալ անմիջական հայտնելու մտահոգությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



