Tert.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ պատասխանելով հարցին, թե փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի և «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ միջադեպով հարուցվե՞լ է քրեական գործ, թե ոչ:
«Ջրառատում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը ստացվել են Վաղարշապատի քննչական բաժնում և ներկայումս իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Միջադեպի շրջանակներում հինգ անձ բերման էր ենթարկվել, իսկ մեկը ներկայացել էր կամավոր, բոլորն էլ ազատ են արձակվել»,-ասաց Սոնա Տռուզյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



