Վերջին երկու-երեք շաբաթում ինձ դնելով չեզոք դիտորդի տեղ և վերլուծելով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում ու ՖԲ-ում զետեղված նյութերը, զգալի տոկոս կազմող քննադատական դիտարկումներն ու մեկնաբանությունները՝ եկա այն եզրակացության, որ Հայաստանի ու հայ ժողովրդի այս թշվառ վիճակի մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Զարմանում եմ, թե նա ինչպե՞ս է կարողացել ընդամենը մեկ ամսում այսքան մեծ վնաս հասցնել Հայոց երկրին..
Մտածում եմ. ո՞նց է, որ այս մարդու համբերության բաժակը դեռ չի լցվել։ Բա չվերցնի ու ասի՝ տղերք, էդ դուք, էդ էլ ձեր աստվածատուր իշխանությունները, գնացեք հաշտ, խաղաղ ու երջանիկ ապրեցեք։ Եթե խանգարող ես եմ, ես գնում եմ տուն։ Հատկապես երբ կարգին սոված եմ, ու իմ սիրտն էլ է խորոված ուզում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vardges.ovyan/posts/358577374251272
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել