Tert.am-ը գրում է.
ԵԱՏՄ-ի շրջանակներում Կոմկուսը նոր կապեր կստեղծի. այսօր հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։
«Բոլշևիկները երբ եկան իշխանության, ՀՀ-ում վխտում էր սովը, համաճարակը, ՀՀ բնակչությունը հայտնվել էր անգրագիտության ճիրաններում: Խորհրդային իշխանության հաստատմամբ հայ ժողովուրդը նոր խոսք ասաց քաղաքակիրթ ազգերի մեջ»,-ասաց նա և նշեց, թե ցավում է, որ 70 տարիների ձեռք բերվածը «իշխանության եկած պարոնների ձեռքով թալանվեց»:
«Ո՞նց պետք է վիճակը շտկեք. խորհրդային իշխանության ժամանակ հնարավոր էր անվճար բուժում և կրթություն՝ արդյունաբերության շնորհիվ»,-ասաց նա և առաջարկեց ընտրել Կոմկուսին, որպեսզի վիճակը շտկեն։
Դիտարկմանը, թե Տաճատ Սարգսյանն անցյալն է հիշեցնում և նույնը խոստանում այն դեպքում, երբ չկան նախկին ենթակառուցվածքները, շուկան, նա պատասխանեց, թե դա անելու են ԵԱՏՄ-ի շրջանակներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



