Panorama.am-ը գրում է.
«Մենք արդեն տեսել ենք նման օրինակ և կարելի է եզրակացնել ռուսական կողմի դիրքորոշումը: Ի՞նչ է նշանակում միջամտել: Կմիջամտի՞ ռազմական ուժերով: Ոչ, չի միջամտի, քանի դեռ լոկալ համարտությունը տեղի է ունենում: Այլ մեթոդներով կմիջամտի՞, որպեսզի անհապաղ վիճակը հանդարտվի: Այո, իհարկե»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս քաղաքագետ, «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքների գծով տնօերն Ֆեոդոր Լուկյանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ՌԴ արձագանքը, եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում, կմիջամտի՞ Մոսկվան, թե՞ ոչ:
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ արտաքին ուժերից որևէ մեկին էսկալացիա պետք չէ այս շրջանում, քանի որ բոլորն էլ այլ խնդիրներ ունեն, այլ բանով են զբաղված:
«Բացառությամբ կողմերի ներքին ինչ-որ տրամաբանության, արտաքին խթաններ չեմ տեսնում»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ներքին անկայնությունն ամրապնդվում է արտաքին ուժերի հետաքրքրվածության դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



