Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին դարձել է առանցքային ճյուղ ՀՀ տնտեսության համար: Պետությունն էլ իր հերթին փորձում է օժանդակել նորաստեղծ ընկերություններին և տարատեսակ ծրագրերի միջոցով փորձում է նպաստել վերջիններիս զարգացմանը: Բացի ծրագրերից՝ գործում են նաև հարկային արտոնություններ:
2015 թվականից ի վեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ՝ շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափով: Այժմ հարկային արտոնությունների ծրագրում տեղի են ունեցել փոփոխություններ: Եթե նախկինում արտոնություններից կարելի էր օգտվել մինչև 2020թ.-ի հունվարի 1-ը, ապա այժմ նորաստեղծ ընկերություններին տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/seda.adamyan.5/posts/1846480928923666
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել