Картинки по запросу թուրքիաԹուրքական իշխանության կուլիսներում կրկին զարգանում են հակառուսական տրամադրությունները: Այս անգամ այն կապված է ռուսների և քրդերի հարաբերությունների հետ: Թուրքական իշխանության կուլիսներում դժգոհություն է հայտնվում, որ Ռուսաստանը Թուրքիային չի տրամադրում արբանյակային հետախուզության տվյալներ PKK-ի ուժերի տեղակայման վայրերի վերաբերյալ: Թուրքերը սկսել են նաև թերահավատորեն մոտենալ Ռուսաստանին, քանի որ, ինչպես ռուսները, այնպես էլ ամերիկացիները շարունակում են ակտիվորեն համագործակցել, աջակցել սիրիական քրդերին PYD, YPG հետ: Ռուսաստանը նաև ոչ պաշտոնական հանդիպումներ է կազմակերպում Մոսկվայում Ռոժավայի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվում են տարածաշրջանային և ԻՊ-ի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կարծես թե Թուրքիայի սրտով չէ Ռուսաստանի ներկայությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ Հայաստանում, քանի որ սկսել են խոսել Հայաստան բերված լրացուցիչ հրթիռների և ՄԻԳ-29-երի մասին... Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները կարծես թե կրկին մշուշոտ են դառնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել