Tert.am-ը գրում է.

Ոստիկանությունը երկար փնտրելուց հետո, որպեսզի արդարացնի «Ելք» դաշինքի համապետական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի նախընտրական պաստառների վնասումը, դա գցել է ինչ-որ անգիտակից երեխաների վրա, մինչդեռ դաշինքի գրասենյակի տեսախցիկը տեսանկարահանել է, որ այդ գործողություններն արվել են նպատակային, այդ թվում՝ մի խումբ տղամարդկանց կողմից՝ պաստառները դանակով պատառոտելու միջոցով, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Էդմոն Մարուքյանը։

«Երկու օր առաջ Վարդանանց թաղամասի նախընտրական շտաբում է իմ մեծադիր բանները էլի նույն կերպ դանակով պատառոտվել. սա երկու: Եվ մարդիկ են եղել, որ տեսել են, որ առանց համարների Նիվա է արել դա, ոչ երեխաներ: Եվ ամբողջ քաղաքով մեկ՝ կազմակերպված, հրահանգավորված, իմ պաստառները պատռում են: Եվ միայն իմ: Եվ նաև տեղեկատվություն կա, որ էդ երեխաներին 300 դրամ գումար են առաջարկում ամեն մի պաստառի մի կտորի համար: Եթե երևում է, որ իմ պաստառն է, ամեն մի ծվենի համար 300 դրամ են տալիս»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել