Похожее изображениеՊարոն Ծառուկյանը նախընտրական քարոզչության ընթացքում բազմաթիվ ելույթներում նշում է, թե անհրաժեշտ է կասեցնել կուտակային կենսաթոշակների համակարգը, իսկ մինչ այժմ վճարված գումարներն էլ ուղղել ներկայիս թոշակների բարձրացմանը։
Ես ամենասկզբից եղել և մնում եմ կուտակային կենսաթոշակային համակարգի կողմնակիցը։ Այն ժամանակ, երբ գումարները վերադարձնում էին, ես չեմ դիմել իմ վճարած գումարը վերադարձնելու պահանջով, ավելին՝ կամավոր եմ ընդգրկվել կուտակային համակարգին։
Հարցեր.
1) եթե Ծառուկյան դաշինքը գա իշխանության, կստացվի, որ ես կկորցնե՞մ այսքան տարիներ իմ վճարած գումարները, որոնք վճարել եմ ապագայում լավ թոշակ ունենալու ակնկալիքով։ Կկորցնեմ, քանի որ Ծառուկյան դաշինքը պատրաստվում է այն օգտագործել այլ նպատակով։

2) ինձ այդ մասին կհարցնե՞ն, իհարկե ոչ, քանի որ դա արդեն ծրագրային դրույթ է, որի արդարացվածությանն իրենք կասկած չունեն։

3) ենթադրենք՝ եկան իշխանության ու այդ գումարները վերցրին և ավելացրին թոշակները. դա քանի՞ ամիս կհերիքի, կա՞ հաշվարկ։ Այսինքն` կիսատ-պռատ քա՞յլ է։

Ես արդեն բավականին մեծ գումար ունեմ կուտակած ու չեմ պատրաստվում այն կորցնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել