Այստեղ են ասում՝ «սուտը, որքան մեծ է, այնքան կարող է համոզիչ լինել»:
Եթե մարդ օգտվում է մտածելու միակ գործիք ուղեղից, իսկույն կհասկանա, որ դա զզվելի սուտ է: Ինչպե՞ս կարող է Դաշնակցությունը դատապարտել Աղդամի ազատագրումը, որի մարտական ստորաբաժանումներն ու ազատամարտիկները մասնակցել են այդ ազատագրման գործողությանը: :)
Իսկ իրականնությունն այսպիսին է: Արցախյան ազատամարտի տարիներին, հաշվի չառնելով, որ ողջ ազգով պետք է լծված լինեինք մեկ միասնական գործի՝ Արցախի ազատագրմանը, ՀՀ-ում իշխանության եկած ուժը՝ ՀՀՇ-ն՝ հանձինս իր «կարկառուն» վերադասի, ամեն ինչ անում էր, որ պառակտեն հայությանը: Հատկապես հայ ազգի ամբողջական կազմակերպությանը՝ ՀՅԴ-ին: Սփյուռքում, ՀՅԴ «ԱԼԻՔ» պարբերականի անունով ստեղծում են կեղծ «Ալիք», որում Դաշնակցության անունից ստեր են սկսում տարածել: Ինչպես Հայաստանում ստեղծեցին կեղծ Դաշնակցություն՝ թիթեռի կյանք ունեցած ՀՀԴ-ն: Ի դեպ՝ իրենց արարքները շատ նման էին կասպյան թյուրք-մուսաֆաթականների գործողություններին, որոնք ստեղծեցին պետություն՝ գողանալով հարավային հարևան Իրանի Ազարբայջան նահանգի (Ատրպատական) անունը:
Հենց այդ կեղծ «Ալիքի» միջոցով էլ նման անհեթեթություն է տարածվում Աղդամի (Ակնա) ազատագրման վերաբերյալ:
Ու հիմա՝ այս նախընտրական օրերին, առանց նախապայմանի ազատագրված տարածքները հանձնել ուզողները, ավելի ճիշտ՝ կամավոր կապիտուլյացիա ընդունողները, ամեն ջանք ու եռանդ թափում են վարկաբեկելու Դաշնակցությանը, որի կարգախոսներից է «Զարգանալ՝ չզիջելով» հիմնավորված ծրագիրը, կուսակցություն, որի այդ օրերի ՀՀ-ԱՀ կառույցի անդամների 50-60%-ը մասնակցեց Արցախի ազատագրմանն ու պաշտպանությանը, որից 20%-ն իր կյանքը նվիրաբերեց համընդհանուր գործին:
Մարդ եղեք, մա՛րդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել