Tert.am-ը գրում է.

Չպետք է հուսահատվել, որովհետև ելք կա: Այսօր  Արաբկիրում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց դաշինքի համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:

«Մենք եկել ենք ասելու, որ Հանրապետական կուսակցության ստեղծած այս ճահճից ելք կա: Եվ ապրիլի 2-ին կարող եք օգտվել այդ ելքից՝ տեղամասեր գնալով և «Ելք » դաշինքի օգտին քվեարկելով»,- բարձրախոսով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին վերադառնելով իր հայտնի որակմանը՝ Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ:

Այսօրվա քարոզարշավի մեկնարկը տրվեց Արաբկիր շուկայի մոտից. այստեղից «Ելք»-ի թեկնածուները Արաբկիրում բակ առ բակ քարոզարշավ անցկացրեցին:

Բակերից մեկում բարձրախոսը ձեռքին Նիկոլ Փաշինյանը, տեսնելով մանկասայլակի մեջ քնած երեխային, մորը հարցրեց՝քնա՞ծ ա, ու առաջարկեց ավելի հեռու տեղ գնալ: 

Դաշինքի անդամները ոչ միայն քարոզում էին, այլև պատասխանում քաղաքացիների հարցերին:  Պատասխանելով հնարավոր ընտրակեղծիքներով մտահոգ տարեց արաբկիրցու հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նրան ասաց.

«Ես մի ձայն ունեմ, Դուք մի ձայն ունեք, եկեք այդ մի ձայնի ճակատագիրը որոշենք , հետո բոլոր ձայների ճակատագիրը»:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել