Tert.am-ը գրում է.
Փարիզում Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հանդիպումը նորացրեց երկու երկրների միջև եղած տնտեսական, մշակութային կապերը․ Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը՝ ասաց Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:
«Ֆրանսիայի հայ համայնքը, մենք, շատ լավ կապեր ունենք Հայաստանի կառավարության հետ, և մեր ներդրումով Հայաստանի հետ Ֆրանսիայի կապերը կլավանան»,- ասաց նա:
Խոսելով Հայաստանի նախագահի՝ ֆրանսիական ընկերություններին արված՝ Հայաստանում ներդրումներ անելու կոչի մասին՝ Մուրադ Փափազյանը նշեց, որ եթե Հայաստանում ներդրումային դաշտը բարելավեն, այս ոլորտում իրավական դաշտը կարգավորեն, շատ ֆրանսահայեր ևս կցանկանան ներդրումներ անել Հայաստանում:
«Պետք է իրավական հիմքի վրա դրվի, որպեսզի նաև ֆրանսահայ գործարարները ցանկանան Հայաստանում ներդրումներ անել,- ասաց նա՝ նկատելով, որ հիմա հայաստանյան իշխանությունները այս առումով «լավ ճանապարհի» վրա են, զարգացումներ կան,- բայց պետք է շարունակեն շահել ընկերությունների վստահությունը»:
Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների հանդիպմանը քննարկվեց նաև արցախյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Այս մասին խոսելիս Մուրադ Փափազյանը նշեց, որ հստակ է Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը՝ Մադրիդյան սկզբունքները պետք է հարգվեն:
«Ինքը ցանկություն է հայտնել, որ հասնենք Արցախի ինքնորոշման հանրաքվեին: Այնուհետև Արցախի շուրջ եղած հինգ տարածքներն Ադրբեջանին հանձնելուն, ոչ թե յոթ, այլ հինգ: Սա Օլանդի ծրագիրն է, նա դա է առաջարկում բանակցող կողմերին, բայց թե դա ընդունելի՞ է, միայն Արցախի ժողովուրդը կարող է որոշել, սա մենք չենք կարող որոշել: Դրա համար ենք մենք պնդում, որ Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մաս կազմեն»,- ասաց նա:
Շարունակությունն՝ այստեղ



