Картинки по запросу հհկԵթե ընդունենք, որ իշխանությունն ունի 20 տոկոս քվե, ինչպես ընդունված է ասել և ինչպես սովորաբար ցույց են տալիս սոցհարցումները, ապա 80 տոկոսը գնում է ընդդիմությանը կամ ոչ իշխանությանը: 80 տոկոսի առյուծի բաժինը գնում է «նախկին այլընտրանքին» ու իշխանության նախկին ներկայացուցիչներին, մնացած մասն էլ կբաժանվի իրական ընդդիմության ուժերի միջև: Եթե ընդունենք նաև, որ երկու նախկինները ուղղորդվում են նախկին նախագահի կողմից, ապա օտար դիտորդին զարմանալի կթվար, թե ինչպես է ՀՀԿ-ն վերարտադրվելու: Բայց արի ու տես, որ այսօր Հայաստանում որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ն իրոք վերարտադրվելու է: Եթե սա պարադոքս չէ, ապա ի՞նչ է..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել